Թուրքիան հրաժարվել է հանել իր դիտակետերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքից
Կիրակի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ երկիրը չի հեռացնի իր 12 դիտակետերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքից, հաղորդում է Associated Press-ը:
«Մենք ոչ մի դեպքում չենք տարհանի մեր 12 դիտակետերը, որոնցում մեր զինվորները հերոսաբար եւ մեծ նվիրվածությամբ կատարում են իրենց պարտականությունները խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Մենք կշարունակենք այդտեղ գտնվել»,-հայտարարել է Աքարը:
Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը նաեւ կոչ է արել Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը սիրիական կառավարական զորքերի հարձակումը կասեցնելու համար. դիտակետերը տեղադրվել էին Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի շրջանակում:
Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր Սիրիա-Թուրքիա սահմանին հումանիտար աղետի աճող ռիսկի մասին: Սիրիայի բազմաթիվ վտարված քաղաքացիներ տեղափոխվել են Թուրքիայի սահմանին մոտ, սակայն այդպես էլ չեն կարողացել հատել այն:
Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կտրուկ վատացել էին 2011 թվականին: Դամասկոսը մեղադրում է Անկարային երկրի անվտանգությունը խափանելու մեջ, որը թույլ է տալիս հազարավոր օտարերկրացի ահաբեկիչներին հատել սահմանը՝ անցնելով Սիրիայի տարածք: