Ռուսներն ամենանյարդայնացնող ազգն են եվրոպացիների համար
Բրիտանական "Zoover" կայքը հարցում է անցկացրել' պարզելու համար, թե որ ազգի ներկայացուցիչներն են հանգստի ժամանակ ամենաանցանկալի հյուրերը: Հարցմանը մասնակցել է 20 եվրոպական երկրներից շուրջ 12.000 հանգստացող: Արդյունքում պարզվել է, որ հարցվողների 42 տոկոսը կարծում է, որ ռուսներն ամենանյարդայնացնող ազգն են հանգստի ժամանակ: Նրանց բնորոշում են հետևյալ կերպ' աղմկոտ, կոպիտ, ագրեսիվ և անդաստիարակ:
Ռուսներից բացի, եվրոպացի զբոսաշրջիկները չեն սիրում գերմանացիներին (17 տոկոս) և բրիտանացիներին (13 տոկոս):
Ամենացանկալի ազգեր էին ճանաչվել ավստրիացիները (0 տոկոս), բելգիացիները (1 տոկոս) և հույները (2 տոկոս):