Հայազգի Արշավիր Գենջյանը դարձել է Կանադայի Օրդենի անդամ
Հայազի Արշավիր Գենջյանը դարձել է Կանադայի Օրդենի՝ երկրի բարձրագույն քաղաքացիական մրցանակի անդամ, որը տրվում է գերազանց ծառայության համար։
Գենջյանը պարգեւատրվել է Կանադայում եւ արտերկրում հայ մշակույթի ճանաչման եւ զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար, գրում է Montreal Gazette-ը։
Նախկինում Գենջյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների իր գործունեության համար Հայ բարեգործական համընդհանուր միությունում (AGBU), Թեքեյան Մշակութային ասոցիացիայում, Հայ Առաքելական եկեղեցու գործերին մասնակցելու համար, ինչպես նաեւ Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար։
1985 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը պարգեւատրել էր նրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեդալով։