Հետաքրքրաշարժ. Եգիպտոսում 7260 բաժակով ստացան Թութանհամոնի դիմանկարը և դարձան Գինեսի ռեկորդակիր
Փարավոն Թութանհամունի ամենամեծ դիմանկարը արվել է շաբաթ օրը՝ Կահիրեում, Գիզայի բուրգերի մոտ կառուցվող Մեծ Եգիպտոսի թանգարանի համալիրի դիմաց: Այն ստեղծելու համար օգտագործվել է 7260 սուրճի թղթե բաժակ: Ռեկորդը գրանցեցին Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Միջոցառումն անցկացվեց Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հովանու ներքո:
Գաղափարը հետևյալն էր. Եգիպտական փարավոնի դեմքի պատկերը ճիշտ ստանալու համար որոշ բաժակների մեջ սուրճ են լցրել, մյուս մասն էլ թողել են դատարկ։ Դեմքի ստվերները հնարավոր եղավ ստանալ սպիտակ և մոխրագույն բաժակներով։
Եգիպտոսի երիտասարդությունը նույնպես մասնակցեց խճանկարի ստեղծմանը: Դիմանկարը 60 քմ մակերես ունի։ Այն կրկնում է աշխարհահռչակ Թութանհամոնի ոսկե դիմակը, որը 1922 թ. գտել է Հովարդ Քարթերը՝ Լյուքսորի գերեզմանատանը: Այսպիսով, եգիպտացիները հետևում են թողել 2012-ի համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր Միացյալ Նահանգներում՝ սուրճի բաժակներով ստացված Էլվիս Փրեսլիի դեմքի խճանկարով, որը բաղկացած էր 5642 բաժակից և զբաղեցնում էր 37,24 քմ մակերես:
At the yard of the Grand Egyptian Museum (GEM) near the Great Pyramids of Giza, Egypt celebrated on Saturday in an open-air ceremony setting a new Guinness World Record for the largest mosaic of ancient Egyptian King Tutankhamun's mask made of coffee cups. pic.twitter.com/nuJUIfpYcX
— CCTV (@CCTV) 29 декабря 2019 г.