Ավելի քան 65 մլն դրամ պարգևավճար․Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները կրկին պարգեւատրվել են (Աղյուսակներ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները կրկին պարգևատրվել են, պարգևատրման ֆոնդը կազմել է ավելի քան 65 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Ըստ կարգադրության՝ Երևանի քաղաքապետի տեղակալները, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, քաղաքապետի խորհրդականները, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարները պարգևատրվել են 840 հազարական դրամով։
840 հազար դրամ պարգևավճար են ստացել նաև քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը, Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, Իրավաբանական վարչության պետ
Հարություն Թունյանը, ինչպես նաև ևս 6 աշխատակիցներ։ Պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 65,429, 428 դրամ։