Ամանորին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան
Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
«Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։
Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն»,- գրել է նա։