Ուրալում երեք թոշակառու կանայք գաղտնի գործարկել են լիկյորի եւ օղու գործարան ու վաստակել 25 մլն ռուբլի
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում դատարանը կքննի երեք թոշակառու կանանց գործը, որոնք Վերխնեուրալսկում փակված լիկյորներ ու օղի արտադրող գործարանում գործարկել են ընդհատակյա արտադրություն։ Ուժայինների կողմից հայտնաբերման պահին տատիկներն արդեն հասցրել էին վաստակել 25 մլն-ից ավելի ռուբլի, հղում անելով տարածաշրջանի դատախազությանը, հաղորդում է URA.RU-ն։
Վերխնեուրալսկում սպիրտային խմիչքներ արտադրվել են 2001-2016 թվականներին։ Այնուհետեւ ձեռնակությունը փակվել է։ Բոլոր սարքավորումները մնացել են ներսում, ինչից էլ հենց օգտվել են թոշակառու կանայք, որոնք վարձելով տեղի բնակիչներին՝ որպես բանվորներ, կազմակերպել են չմակնշավորված սպիրտային խմիչքների արտադրություն, պարզաբանել են URA.RU-ին վերահսկիչ մարմնից։
2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի մարտն ընկած ժամանակահատվածում ընդհատակյա գործարանն արտադրել է ավելի քան 40 հազար շիշ օղի՝ ավելի քան 7,1 մլն ռուբլի արժողությամբ։ 18,5 մլն ռուբլի արժողությամբ ավելի քան 90 հազար շիշ օղու արտադրությունը կանխվել է ձեռնարկությունում հայտնված ոստիկանության կողմից։ Իրավատերերին պատճառված վնասը գնահատվել է 540 հազար ռուբլի։