Էրդողանը ներկայացրել է թուրքական առաջին էլեկտրամոբիլը (Տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է թուրքական առաջին էլեկտրամոբիլը և շնորհանդեսի ժամանակ անձամբ է նստել մեքենայի ղեկին:
Էրդողանը շնորհանդեսի օրը «պատմական» է անվանել Թուրքիայի համար, քանի որ երկիրը 1961 թվականից ի վեր սեփական մեքենաներ չի արտադրել: Նրա խոսքով՝ նոր քրոսովերը չի վնասի շրջակա միջավայրին: