Ռուսաստանը կմեծացնի գերձայնային «Դաշույն» եւ «Ցիրկոն» հրթիռների արագությունը
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոն հայտարարել է, որ ռուսական զինագործները ծրագրում են մեծացնել գերձայնային «Դաշույն» եւ «Ցիրկոն» հրթիռների առավելագույն արագությունը՝ մինչեւ ավելի քան 10 թափ (ձայնի արագություն), հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով «Կարմիր աստղ» թերթին Կրիվոռուչկոյի տված հարցազրույցին։
Փոխնախարարը հստակեցրել է, որ գերձայնային զենքի նմուշները ստեղծվում են օդային «Դաշույն» կրիչի եւ ցամաքային ու ծովային «Ցիրկոն» կրիչի վրայից օգտագործման համար։
Նրա խոսքերով՝ ներկայում շարունակվում է այն տեխնոլոգիաների լրամշակումը, որոնք կապահովեն արագության, հեռավորության մեծացումը եւ թռիչքի ստույգ ընթացքը։