ՀԴԲ-ն քննում է հանրահայտ Ժիսլեն Մաքսվելի մասնակցությունը Էփշթեյնի հանցագործություններին
ՀԴԲ-ն քննում է հանրահայտ բրիտանուհի Ժիսլեն Մաքսվելի եւ այլ մարդկանց մասնակցությունը ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ենթադրյալ հանցագործություններին, որն ինքնասպան էր եղել բանտում՝ սպասելով անչափահասներին սեռական ստրկության ենթարկելու մեղադրանքով գործի դատավարությանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քննության ընթացքին ծանոթ երկու աղբյուրների:
Աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԴԲ քննության կենտրոնում է հատկապես Մաքսվելը, որը երկար ժամանակ եղել է Էփշթեյնի գործընկերուհին, եւ «մյուս մարդիկ, որոնք խրախուսել են Էփշթեյնի ապօրինի վարքագիծը»:
Ընդ որում՝ Մաքսվելին որեւէ մեղադրանք չի առաջադրվել:
ՀԴԲ քննության կենտրոնում են հայտնվել նաեւ կանայք, որոնք Էփշթեյնի կալանավորման օրվանից կապ են հաստատել Նյու Յորքում բյուրոյի գրասենյակի հետ:
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ ՀԴԲ-ն արքայազն Էնդրյուին հարցաքննելու ծրագրեր չունի, որն Էփշթեյնի հետ ընկերություն էր անում եւ նրա զոհերից մեկի կողմից մեղադրվել է անչափահասի հետ սեռական հարաբերության մեջ:
Աղբյուրները հրաժարվել են տալ ՀԴԲ քննությամբ անցնող այլ անձանց անունները: