Իվանկա Թրամփը խոստովանել է, որ հոր վերընտրվելու դեպքում, հնարավոր է, թողնի Սպիտակ տան խորհրդականի պաշտոնը
ԱՄՆ նախագահի ավագ դուստր Իվանկա Թրամփը հայտարարել է, որ, հնարավոր է, Սպիտակ տան խորհրդականի պաշտոնը թողնի, եթե հայրը՝ Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետ վերընտրվի, հայտնում է Daily Mail-ը:
38-ամյա Իվանկան ասել, որ շարժառիթն առաջին հերթին երեխաների խնամքն է, որոնք միշտ իր համար առաջնային կլինեն:
Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները երեք երեխա ունեն՝ 8-ամյա Արաբելլան, 6-ամյա Ջոզեֆը եւ 3-ամյա Թեոդորան:
Ընտանիքը 2017 թվականին Նյու Յորքից Վաշինգտոն է տեղափոխվել, որ աշխատավայրին մոտ լինի:
Ընդ որում՝ ԱՄՆ նախագահի ավագ դուստրը հրաժարվել է քննարկել իր բախումները Թրամփի վարչակազմի առավել պահպանողական տրամադրված անդամների հետ:
Դրա փոխարեն նա հայտնել է Սպիտակ տանը որպես խորհրդական աշխատելու 2,5 տարիների մասին իր տպավորությունները:
Դրանից բացի, Իվանկա Թրամփը ի պատասխան հարցին՝ կարծո՞ւմ է արդյոք, որ հոր փաստաբան Ռուդի Ջուլիանին բարդացնում է իր հոր կյանքը, հայտարարել է, որ «Ռուդին իսկական ռազմիկ է եւ հոյակապ քաղաքապետ էր»: