Մոսկվայում գողացել են Ստալինի լիմուզինը
Անհայտ անձինք Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող ավտոտնակից գողացել են հազվադեպ ЗИС-115 լիմուզինը, որը սպասարկել է Իոսիֆ Ստալինին: Baza պարբերականի տվյալներով, մեքենան տեղափոխել են էվակուատորի միջոցով, քանի որ այն սարքին վիճակում չէր:
Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը վեց տղամարդիկ ներթափանցել են ավտոտնակ, ЗИС-115-ը տեղափոխել են էվակուատորի վրա և անհետացել: Մեքենայի և առևանգողների գտնվելու վայրը դեռևս անհայտ է: Baza-ն գրում է, որ ըստ փաստաթղթերի, զրահապատ լիմուզինը պատկանում է ուկրաինացի օլիգարխ Ռուսլան Թարփանի անվտանգության ծառայության ղեկավարին:
ЗИС-115-ը ամենաբարձր դասի լեգենդար սովետական ավտոմեքենա է: Այն թողարկվել է 1949-1955 թվականներին Ստալինի անվան ավտոմոբիլային գործարանում: Լիմուզինը նախատեսված էր ՍՍՀՄ կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավարների համար և թողարկվել է 56 օրինակով: