Մեծ Բրիտանիայում Արթուր թագավորի ամրոց տանող նոր կամուրջ են կառուցել
Մեծ Բրիտանիայում Արթուր թագավորի ամրոց տանող նոր կամուրջ են կառուցել։ Թինթագել ամրոցի այցելուներն այժմ կարող են կրկնել լեգենդար պատմական կերպարի ուղին, հայտնում է Oane-ն։
Լեգենդի համաձայն, հենց այստեղ է ծնվել Արթուր թագավորը, որը իր շուրջն է հավաքել Կլոր սեղանի ասպետներին։ Մինչ կամրջի կառուցումը այցելուները ստիպված էին հաղթահարել դրա թեք փայտե նմանակը, որը 148 աստիճան ուներ։ Այժմ նրանք կարող են անցնել կախովի նոր կամրջով, որը հնից 28 մետր բարձր է գտնվում։ Դրանից բացվող տեսարանները անպայման կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը։ Այդ կամուրջն ունի 70 մետր երկարություն եւ երկու անկախ հենասյուն։ Մեջտեղում 40 միլիմետր լայնությամբ տեխնիկական ճեղք կա այն բանի համար, որպեսզի կառույցը կարողանա անխոչընդոտ ընդլայնվել ու սեղմվել ջերմաստիճանի տատանումներից։ Հենասյուները կառուցել են պողպատից, իսկ բազրիքները՝ կաղնեփայտից։ Հետիոտնային մասը պատված է տեղի թերթաքարի սալիկներով։