Սոֆի Մխեյանի ձմեռային կերպարը՝ Մատենադարանից
Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:
Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ձմեռային հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է ջինսե տաբատ, մոխրագույն վերարկու եւ նույն երանգի ձմեռային երկարաճիտներ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու վառ գույնի շարֆը։ Հրապարակմանը կից դիմել է հետեւորդներին՝ գրելով․ «Այսօր` առավոտը սկսում եմ Մատենադարանից»: