Սանդրա Բալոքն ու Ջորջ Քլունին՝ վենետիկյան կինոփառատոնին
Վենետիկյան կինոփառատոնի բացմանը հաշված ժամեր են մնացել: Երեկոյին ներկայացվելու է «Գրավիտացիա» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարները Սանդրա Բալոքն ու Ջորջ Քլունին են: Վերջիններս, ի տարբերություն կինոփառատոնի մյուս հյուրերի, ավելի շուտ էին եկել Իտալիա, որպեսզի լավ պատրաստվեն փառատոնին և հանդիպեն լրագրողների հետ:
Դերասանուհին երեկոյին մասնակցելու է վառ վարդագույն հագուստով, իսկ Քլունին՝ դասական սև կոստյումով: Այժմ Իտալիայում հիանալի եղանակ է, ինչն էլ դրական է ազդեցություն է թողնում հյուրերի վրա: