ԱՄՆ-ին չի բավարարում Իրանի վրա հարձակվելու խիզախությունը
ԱՄՆ-ին չի բավարարում Իրանի վրա հարձակվելու խիզախությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատար, կոնտրծովակալ Հոսեյն Խանզադին, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի ցանկացած երկրի հետ՝ Հորմուզյան խաղաղ նախաձեռնությունների իրականացման համար: Նա նշել է, որ ամերիկացիները հայտնի են որպես ագրեսորներ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը միջուկային զենք է կիրառել, Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնին կոչ արել ներխուժել Իրան, ստեղծել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, չի վարանում ամբողջ աշխարհում հակամարտություններ հրահրելիս:
Ընդ որում՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն երբեք չի համարձակվի հարձակվել Իրանի վրա՝ ծովում եւ ցամաքում իրանական ուժերի մարտական պատրաստության շնորհիվ: