Black Star-ի գլխավոր տնօրենը սպառնացել է «ոչնչացնել» Աննա Սեդոկովային
Աննա Սեդոկովան հայտարարել է, որ իր գիրքը կհրատարակվի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամսիներին։ Instagram-յան էջի Storioes բաժնում փոփ երգչուհին հուշագրությունների մի քանի էջ է ցույց տվել՝ հայտնելով, որ դրանց հրատարակումից հետո իր դեմ բազմաթիվ դատական հայցեր կներկայացվեն։
«24-СМИ»-ն, հղում անելով «Только никому» Telegram-յան ալիքին, հայտնում է, որ ապասվող գրական ստեղծագործությունում հետաքրքրաշարժ պատմություն է ներկայացված։ Պարզվում է՝ Պաշուն՝ Black Star-ի գլխավոր տնօրենը, Սեդոկովային «գցել է» 20 հազար դոլարով։
Իբրեւ գործարարը երգչուհուն չի վճարել «կատարողականները»՝ թաքնվելով կեղծ ստորագրությամբ կեղծ պայմանագրի ետեւում, իսկ հիմնավորված պահանջներին ի պատասխան նրան դատաստանով է սպառնացել։ «Ո՞վ ես դու։ Ես կոչնչացնեմ քեզ»,- գլխավոր տնօրենի խոսքերը մեջբերել է Աննան, որին իր ընկերն էր համարում։
Նա խոստովանում է, որ վաղուց հաշտվել է իրավիճակի հետ եւ կարողացել է ներել ապրանքանիշի սեփականատիրոջը, որը «գթասրտորեն համաձայնել է մոռանալ կոնֆլիկտի մասին»։ Երգչուհու խոսքով՝ հիմա ինքը միայն հավանում է Պաշուի հրապարակումներն Instagram-ում և բարևում հանդիպման դեպքում։