Քեթի Տոպուրիայի ընկերը բացահայտել է խաղաքարտերը
Գործարար ու դիվանագետ Լեւ Դենգովը պաշտոնապես հայտարարել է 33-ամյա երգչուհի Քեթի Տոպուրիայի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին. սիրահարները արդեն երկու ամսին է՝ նույն տանիքի տակ են ապրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դենգովը նշել է, որ դեռ աշնանը միասին ապրելու ու կենսակերպը կիսելու որոշում են կայացրել։
«Ես ու Քեթին միասին ենք ապրում, մոտ երկու ամիս առաջ ենք սկսել միասին ապրել, առողջ ենք ու երջանիկ»,- խոստովանել է Լեւը։ Անդրադառնալով Քեթիի հղիության մասին լուրերին՝ նա հայտնել է, որ «առայժմ չի ցանկանում այլ մանրամասների մասին խոսել անձնական ու էթիկական բնույթի նկատառումներից ելնելով»։
Զույգի առաջին համատեղ լուսանկարները հայտնվել են օգոստոսին, իսկ հոկտեմբերի սկզբին «А-Студио» խմբի մենակատարը ներկայացրել է սիրելիին ու հանրային կերպով նրան սեր խոստովանել։ Քեթին ու Լեւը ծանոթացել են կորպորատիվ երեկույթի ընթացքում, եւ երգչուհին վստահեցնում է, որ դա սեր էր առաջին հայացքից։