Թուրքիան շարունակում է լրագրողներին բանտարկել
Թուրքական դատարանը 7 լրագրողների տարբեր պատժաժամկետների է դատապարտել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը սատարելու մեղադրանքով, ում Անկարան համարում է 2016 թվականին հեղաշրջման փորձի կազմակերպիչը:
Նրանց մեղադրել են Sozcu թերթում աշխատելու միջոցով հեղաշրջմանն աջակցելու մեջ, որը չափազանց քննադատաբար է վերաբերվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը: Նրանք հերքում են մեղադրանքները եւ մտադիր են դատավճիռները բողոքարկել, փոխանցում է AP-ն:
Մեկնաբաններ Էմին Քոլասանը եւ Նեքաթի Դողրուն դատապարտվել են 3 տարի 6 ամիս ժամկետով բանտարկության: Թերթի գլխավոր խմբագիր Մեթին Յըլմազը եւ համացանցային պարբերականի կառավարիչ-խմբագիր Մուսթաֆա Ցեթինը դատապարտվել են 3 տարուց մի փոքր ավելի ժամկետով բանտարկության, մինչդեռ առցանց լուրերի խմբագիր Յուջել Արին, ֆինանսական մենեջեր Յոնքա Յուչելանը եւ լրագրող Գոքմեն Ուլուն՝ 2 տարվա բանտարկության:
Թուրքիայի լրագրողների սինդիկատը հայտնում է, որ բանտում են առնվազն 108 լրագրողներ կամ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: