Հրդեհ Դեցլի գերեզմանին. պարզվել է բռնկման պատճառը
Մոսկվայի Պյատնիցկի գերեզմանատան աշխատակիցները նշել են հիփ-հոփ կատարող Կիրիլ Տոլմացկու, որը հայտնի է որպես Դեցլ, գերեզմանին հրդեհի պատճառը։ Նրանց խոսքերը մեջբերել է «360» հեռուստաընկերությունը։
«Հայտնի է, որ բռնկումը տեղի է ունեցել արտիստի երկրպագուների կողմից նրա շիրիմին այցելելուց հետո։ Հիտաշակի մոմերի անպատասխանատու օգտագործման արդյունքում պլաստիկ պսակների բռնկում է տեղի ունեցել»,- հայտնել են մամուլի ծառայությունում։ Աշխատակիցները հայտնել են, որ հարազատներին կօգնեն վերականգնել Դեցլի գերեզմանը։
Ավելի վաղ նրա մայրը՝ Իրինա Տոլմացկայան, որը դեկտեմբերի 26-ին եղել է գերեզմանատանը, որդու գերեզմանի հրդեհից տեսագրություն էր հրապարակել։ Նա պնդում էր, որ ինչ-որ մեկն այրել է խաչը։
Դեցլը մահացել է փետրվարի 3-ին Իժնեւսկում համերգից հետո։ Երաժիշտը գրիմի սենյակում բողոքել է վատ ինքնազգացողությունից, ծանոթները շտապօգնություն են հրավիրել, սակայն բժիշկները չեն հասցրել փրկել արտիստին։ Դատաբժիշկները նշել են, որ Կիրիլ Տոլմացկին մահացել է սրտային սուր անբավարարության պատճառով։
Փետրվարի 6-ին Դեցլին հուղարկավորել են Պյատնիցկի գերեզմանատանը։ Նա 35 տարեկան էր։