Բիլանի համար օտարերկրացու հետ ամուսնություն ու երեխայի ծնունդ են կանխագուշակել
Երգիչ Դիմա Բիլանի երեխայի վերաբերյալ նորությունը ողողել է ամբողջ համացանցը։ «Պատճառը» Իրինա Շիխմանի шоу «А поговорить?» շոուն է։
«Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ընթացքում լրագրողներն արձանագրել էին, որ Բիլանը հանրության շրջանում է հայտնվել է մի համակրելի կնոջ ընկերակցությամբ։ Տեղեկություններ էին պտտվում, որ երգիչը նույնիսկ ցանկացել է նրան ամուսնության առաջարկ անել, բայց իրադարձություններն այլ կերպ են զարգացել։
Միաժամանակ, չար լեզուները պնդում են, որ Բիլանը ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունի։ Սա ապացուցող փաստեր չկան, ավելին, նա խոստովանել է, որ բաժանվել է ընկերուհուց ու կորցրել երկու երեխայի։
Teleprogramma.pro-ն, սակայն, պատմել է՝ ինչ են կանխագուշակել Բիլանի համար ТНТ-ի «Էքստրասենսների պայքար» շոուի մասնակիցները։ «Դիման կգտնի իր իսկական սիրուն, բայց դա շուտ տեղի չի ունենա։ Մոտավորապես տաս տարի կանցնի։ Հարաբերություններն ամուսնական կապի կհանգեցնեն։ Մեծ հավանականություն կա, որ Դիմա Բիլանի կինն օտարերկրացի կլինի։ Երգչի ճակատագրում երեխայի եմ տեսնում՝ տղայի։ Ինչ վերաբերում է ստեղծագործությանը. ամեն ինչ իր ընթացքով կլինի, առանց կտրուկ վերելքների, բայց նաեւ առանց վայրէջքների»։