Ժլատ Մրայա Քերին վառել է Empire State Building-ի լույսերը, իսկ ընթրիքի համար թեյավճար չի թողել
«All I Want For Christmas Is You» («Ամենն, ինչ ես ցանկանում եմ Սուրբ ծնունդին, դու ես») երգը թողարկվել է դեռ քառորդ դար առաջ եւ վերջապես զբաղեցրել է «Billboard» ամսագրի հիթ-շքերթի առաջին տեղը։ Օրերս Նյու Յորքի ամենաբարձր երկրնաքերերից մեկում՝ Empire State Building, լուսային շոու են ցուցադրել «All I Want...»-ի հնչյունների ներքո։ Լույսերը վառել է հենց Մրայա Քերին։
Ամեն դեպքում, ամերիկյան լրատվամիջոցները Մրայային այնքան էլ չեն խղճում։ Հատկապես մի ուշագրավ էպիզոդի պատճառով։ Վերջերս երգչուհին Ատլանտիկ Սիթիում համերգ է ունեցել։ Նա կագ է առել Hard Rock Hotel & Casino-ում եւ որոշել (ուշադրություն) օմար, տապակած հավ, սթյեք, սաղմոն, ծովախեցգետնով թխվածք, պաստա եւ աղցան պատվիրել։
Հայտնի չէ՝ արդյոք նա ամբողջը միայնակ է կերել, թե ինչ-որ մեկն օգնել է նրան, ամեն դեպքում, Page Six-ի հաղորդմամբ, 493,67 դոլար արժողությամբ ընթրիքի համար ժլատ միլիոնատերը թեյավճար չի թողել։ Պարբերականը նշում է, որ Քերիի օգանականը վերցրել է ամբողջ մանրը։ Խոհարարներից մեկը Page Six-ին հայտնել է, որ շեֆ-խոհարար Ուիլյամ Սավարեզեն վիրավորվել է. նա շատ է ձգտել գոհացնել…