«Բոկա Խունիորսի» նախկին խաղացող․ Մեծ պատիվ կլիներ հրավերը Հայաստանի հավաքականից (Լուսանկարներ)
2016 թվականին Բելառուսի «Բելշինայի» կազմը համալրեց արգենտինահայ կիսապաշտպան, «Բոկա Խունիորսի» սան Ֆակունդո Սամարյանը, որը բելառուսական թիմում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով մեկ գոլ, կատարելով նույնքան գոլային փոխանցում։ 2016-ին խոսակցություններ եղան, որ Սամարյանի խաղին հետեւում է Հայաստանի մարզչական շտաբը։
Բելառուսից հեռանալուց հետո Սամարյանը հանդես է եկել արգենտինական ակումբներում, այդ թվում «Սենտրալ Նորտում»։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը պատմել է «Բոկա Խունիորսի», Բելառուսում մրցելույթների, նաեւ հայական ակումբ եւ Հայաստանի ազգային հավաքականը համալրելու մեծ ցանկության մասին։
«Բոկա Խունիորս»՝ այլ աշխարհ
«Բոկա Խունիորսի» սան եմ, շատ տարիներ եմ անցկացրել այդ ակումբում՝ հանդես գալով պատանեկան եւ երիտասարդական թիմերում։ Սա այլ աշխարհ է, այդպիսի ֆուտբոլային մոտեցում այլ տեղ չեք տեսնի, դժվար է բառերով նկարագրել հույզերը։
Էլիտար արգենտինական դիվիզիոն՝ բարձր մակարդակի մրցաշար, շատ գերազանց թիմեր։ Այնտեղ դու պետք է 100 տոկոս դրսեւորվես ամեն մարզման ժամանակ։ Ստեղծված են բոլոր պայմաններն առաջընթացի համար։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: