Տոներն են մոտենում. Ի՞նչ հետաքրքրիր աղցաններ մատուցել (Լուսանկարներ)
2020 թվականը արդեն թակում է մեր դռները և յուրաքանչյուր տնային տնտեսուհի մտածում է, ինչ հետաքրքիր ուտեստներով զարմացնել հարազատներին:
Operativ լրատվականը ձեզ է ներկայացնում մի քանի հետաքրքիր աղցան:
Քիվիով աղցան կամ Մալախիտե ապարանջան
Անհրաժեշտ է՝
Հավի կրծքամիս՝ 1 հատ
ձու՝ 4 հատ
կանաչ խնձոր՝ 1 հատ
գազար՝ 1 հատ
սխտոր՝ 1 պճեղ
կիտրոնի հյութ՝ 1 ճ/գ
Մայոնեզ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ՝ վերցնում ենք որոշակի խորությամբ բայց և տափակ ափսե
Կենտրոնում տեղադրում կլոր եզր ունեցող բաժակ, ապա որպես առաջին շերտ շուրջը կլորաձև շարում արդեն խաշած կտրատած հավի կրծքամիսը: Տնային տնտեսուհիները կարող են որպես երկրորդ շերտ վրան կտրատել քիվի, իսկ կարելի է և քիվին օգտագործել միայն զարդարելիս:
Առաջին շերտից հետո այն պատել նախապես մի փոքր սխտորած մայոնեզ:
Երկրորդ շերտը՝ ձվի առանձնացված սպիտակուցը՝ մանր քերված քերիչի վրա:
Նորից պատել մայոնեզով:
Ապա որպես երրորդ շերտ՝ քերիչի վրա քերված խաշած գազարը: Կրկին պատել մայոնեզով:
Հաջորդ՝ չորրորդ շերտը՝ մանր կտրատված կամ քերիչի վրա քերած խնձորը: Կրկին պատել մայոնեզով:
Վերջում ձվից նախապես առանձնացված դեղնուցը մանր քերել քերիչով և լցնել աղցանի գագաթով մեկ:
Քիվին կտրատել՝ կիսակլոր: Բաժակը հանել զգույշ, աղցանի առաջացած բաց հատվածում տեղադրել կիսակլոր քիվիի կտորները, և ա,բողջ ափսեի երկայնքով՝ ստեղծելով ցանկապատ:
Բարի ախորժակ:
Աղցան Նռնաքարով ապարանջան (Гранатовый Браслет)
Անհրաժեշտ է՝
Հավի կրծքամիս՝ 300 գր
գլուխ սոխ՝ 150 գր
Կարտոֆիլ՝ 300 գր
Ընկույզ՝ 50 գր
Բազուկ՝ 300 գր
1(2) մեծ նուռ
աղ, պղպեղ
մայոնեզ
Պատրաստման եղանակ՝
Կարտոիլը, բազուկը, հավի կրծքամիսը խաշել:
Հավի կրծքամիսը մանր կտրատելուց հետո այն սոխեռայով տապակել թույլ կրակի (Կարելի է կտրատած ընկույզը ևս պատրաստի մասսային ավելացնել, ոչ թե բազուկի հետ, ինչպես նշվում է իրական բաղադրատոմսում):
Առաջին շերտը՝ վերցնել մի փոքր խորությամբ բայց տափակ ափսե, մեջտեղում տեղադրել բաժակ, շուրջը տեղադրել քերիչի վրա քերված կարտոֆիլը:
Ապա ավելացնել կրծքամիսը, ապա այդ ստացված մասսան պատել մայոնեզով:
Նույն կերպ հաջորդապես տեղադրել բազուկը՝ քերված, դարձյալ պատել մայոնեզով:
վերջին շերտը՝ շատ զգույշ պատել ամբողջ աղցանը նռան արդեն մաքրված ու առանձնացված հատիկներով:
Զգույշ հանել բաժակը:
Բարի ախորժակ:
Աղցան Տոնածառի խաղալիք
Անհրաժեշտ է՝
Վիտչինա՝ 200 գր
Պանիր՝ հոլանդական՝ 100 գր
Թթու խնձոր՝ մեկ հատ
Ձու՝ 4 հատ
Ընկույզ՝ - 20 գր
Սխտոր՝ 70 գր կամ երկու պճեղ
Նուռ՝ մեկ հատ
Մաղադանոս (Ազատքեղ)՝ 5-7 թերթիկ
Մայոնեզ:
Պատրաստման եղանակ՝
Խորը ափսեի մեջ լցնել՝ ընկույզը՝ մանր կտրատված կամ աղացով աղացած, ապա քառակուսիներով կամ երկար երկար կտրտած վիտչինան, հետո՝ քերել պանիրը, ձվերից երկուսի սպիտակուցն առանձնացնել՝ հետագա զարդարման համար, մնացածը և առանձնացված դեղնուցը քերել քերիչով, կրկին ավելացնել ստացված մասսային:
Մաղադանոսի միայն թերթիկները մանր կտրատել՝ առանց պոչերի:
Խնձորը ևս մանր քերել՝ նախապես կեղևազերծելով:
Ապա ամբողջը աղել, պղպեղել, ավելացնել մայոնեզ (Կան տնային տնտեսուհիներ, որոնք մայոնեզի հետ նաև թթվասեր են ավելացնում, շատ ավելի համեղ է լինում՝ միասին միախառնած):
Ստացված մասսան գնդի տեսքով տեղադրել ափսեի վրա՝ զարդարել նախապես պահված ձվի սպիտակուցներով, երեք շարքով զարդարել նռան հատիկներով:
Վերջում որպես խաղալիքի կախիկ կարելի է օգտագործել շշի կափարիչ՝ այն կիսելով և փաթաթելով փայլաթիթեղով:
Եվ վերջում՝ քանի որ 2020 թվականը սպիտակ առնետի տարի է, զարմացրեք ձեր սիրելիներին տարվա խորհրդանշով:
Աղցան՝ Մկնիկ
Անհրաժեշտ է՝
Հավի ազդր (կամ կրծքամիս) 1 հատ
Մոցարելլա պանիր՝ 200 գր
Լոլիկ՝ 2-3 հատ
Հազար՝ 70 գր
Շապպինյոններ՝ 70 գր
Ձեթ՝ 0.5 ճ/գ
Մայոնեզ՝ 1.5 ճ/գ
Հատիկավոր մանանեխ՝ 1 ճ/գ
Աղ, պղպեղ,
Սև հաց կամ լավաշ, ոլոռ, զեյթուն - զարդարման համար
Սկզբում կտրատել հազարը, ապա լոլիկը, ապա հավի կրծքամիսը կամ ազդրը, բոլորը՝ մեկ խորը ափսեի մեջ,
բարակ-տափակ կտրատել շամպինյոնները, տապակել թավայում՝ որ ստանա կարմրավուն գույն:
Ապա ստացված մասսան տեղադրել ափսեի վրա՝ սուր հատվածով
Ամբողջը պատել քերված մոցարելլա պանրով:
Վերջում զարդարանքը աղցանի՝ սև լավաշից կամ հացից պատրաստել ականջներ, թաթիկներ, մաղադանոսի պոչերից՝ բեղիկներ, զեյթունը՝ կհնադիսանա մկնիկի քիթը, ոլոռը՝ ականջները:
Բարի ախորժակ: