Օլգա Բուզովային 15 օրվա վարչական կալանք է սպառնում
Օլգա Բուզովային 15 օրվա վարչական կալանք է սպառնում ավտոմեքենայի ղեկին արագության ռեժիմի բազմակի խախտումների պատճառով։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ նմանատիպ վերջին գերազանցումն արձանագրվել է Մոսկվայում։ Տուգանքը մինչ այժմ վճարված չէ։ Բայց հնարավոր կալանքի պատճառը դա չէ։
Երգչուհին կարող է 15 օրվա կալանքի ձեւով պատիժ ստանալ խախտման համար, որը կատարվել է դեռ ամռանը։ Արհամարհելով սահմանափակող նշանները՝ նա արագությունը գերազանցել է 40-60 կմ ժամ։ Բավական լուրջ խախտում՝ Բուզովայի եկամուտների համեմատությամբ ծիծաղելի տուգանքով՝ հազար ռուբլի։
«Այդ ժամանակվանից ավելի քան երեք ամիս է անցել, այդ պատճառով օրենքով՝ նրան կարող է 15 օրվա կալանք սպառնալ կամ 50 ժամվա հանրային աշխատանք»,- հայտնել է իրավապ մարմինների աղբյուրը։
Բուզովան ռեկորդակիր է դարձել ու տարվա ընթացքում ճանապարհային երթեւեկության 63 խախտում հավաքել։ Դրանց մեծ մասը վճարված չէ։ Խախտումների շարքում են նշագծմանը չհետեւելը, արագության գերազանցումը, լուսացույցի արգելող նշանի դեպքում երթեւեկում եւ այլն։
Լուսանկարները՝ Instagram/buzova86