Ջեսիկա Սիմփսոնի որդու առաջին լուսանկարը հայտնվել է ամսագրի շապիկին
Ջեսիկա Սիմփսոնը երկու ամիս է, ինչ մայրացել է, բայց նրա որդին՝ Էյս Քնուտ Ջոնսոնը, արդեն հասցրել է հայտնվել "Us Weekly" ամսագրի շապիկին:
«Հաշվի առնելով այն, որ ես արդեն երկու փոքրիկ ունեմ, ես ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում: Բայց, չնայած դրան, ինձ համար յուրաքանչյուր օրը մի նոր արկածով է սկսվում: Ես ինձ շատ երջանիկ եմ զգում մոր դերում: Ճիշտ է՝ ես շատ երջանիկ եմ, բայց առաջիկայում ես չեմ պատրաստվում երրորդ անգամ մայրանալ, քանի որ դեռ պետք է ամուսնանամ իմ երեխաների հոր՝ Էրիկ Ջոնսոնի հետ , իսկ դրա համար պետք է հետևեմ իմ կազմվածքին»,- ամսագրին տված հարցազրույցում ասել է Ջեսիկան: