Կոբրան հարձակվել է տղամարդու վրա, որը փորձել է համբուրել նրան
Հնդկաստանում կոբրան հարձակվել է տղամարդու վրա, որը փորձել է համբուրել նրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Newsflare-ին:
Բհադրավատի քաղաքի բնակիչները նկատել են օձին և դիմել օձերի որսորդին: Սոնու անունով տղամարդն արագ բռնել է կոբրային, որից հետո որոշել է խաղալ նրա հետ ամբոխի առջեւ: Հնդկացին որոշել է համբուրել օձին եւ սկսել է դանդաղ մոտենալ նրան: Սակայն երբ տղամարդը մոտեցել է օձին, օձը կտրուկ հարձակվել է որսորդի վրա եւ կծել նրա շրթունքը: Տղամարդուն հոսպիտալացրել են:
Ականատեսներից մեկի խոսքով՝ Սոնուն որոշել էր կրկնել համացանցում հայտնի հնարքներից մեկը, սակայն կոբրային հետեւից համբուրելու փոխարեն նա փորձել է համբուրել նրան առջեւից եւ դրա համար «պատժվել է»: