«Իմ երջանիկ վայրը». Միհրան Ծառուկյանի ու Արփիի ռոմանտիկ լուսանկարները
Երգիչներ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն օրերս են ամուսնացել։ Աստղային զույգը հանգստի էր մեկնել Մալդիվյան կղզիներ։
Արփին Instagram-յան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են հեքիաթային գեղեցկությամբ վայրերում։ Զույգը կադրում մեղմ գրկախառնված է։ Երկուսն էլ սպիտակ հագուստ են կրում։ «Իմ երջանիկ վայրը»,- հրապարակումը մակագրել է Արփին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել գեղեցիկ զույգին։ «Ես այնքան ուրախ եմ ձեզ համար։ Եղեք ամենաերջանիկը»,- գրել է օգտատերերից մեկը։