Էլիզաբեթ Հերլիի որդին սուրբծննդյան լուսանկարում ապշեցրել է մոր հետ նմանությամբ (Լուսանկար)
Բրիտանացի դերասանուհի Էլիզաբեթ Հերլիի որդին՝ 17-ամյա Դամիանը, որը People հանդեսի ընթերցողների վարկածով «ամենասեքսուալ աստղային ժառանգորդ» կոչումն է ստացել, որը արդեն որերորդ անգամ զարմացնում է իր աստղային մոր հետ նմանությամբ:
Դեմիանն իր ինսթագրամում սելֆի է հրապարակել, որն արվել է մոր հետ զբոսանքի ժամանակ։ Հրապարակմանը կից տղան հետեւորդներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ։
Լուսանկարում Էլիզաբեթն ու որդին կրում են տաք գլխարկներ ու բաճկոններ։ Դեմիանը, որն ունի երկար մազեր ու նիհար կազմվածք շատ նման է իր մորը։ Այս մասին օգտատերերը հաճախ են գրում մեկնաբանություններում։
Դեմիանը նաեւ հաճախ է կրկնում ոչ միայն իր մոր՝ Էլիզաբեթ Հերլիի լուսանկարները, այլեւ նրա կուլտային կերպարները ։ Օրինակ, 2019 թվականի ամռանը նա ներկայացել էր Versace-ի բարձրակրունկ կոշիկներով եւ պիջակով։
Աղբյուրը՝ 24TV