Սիրուշոյի ոճային լուսանկարը՝ Երեւանի կենտրոնից
Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են Մաշտոցի պողոտայում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է։ Սիրուշոն վանդակավոր տաբատ է կրում, մոխրագույն վերարկու։ Նա պարզ սանրվածքով է, կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վցնոցներ, կաշվե ձեռնոց, արեւային ակնոց։ «Այս առավոտ»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ «Ձեր գեղեցկությունը եզակի է»,- նշել է օգտատերերից մեկը։