Մահացել է Գալինա Վոլչեկը
Մոսկովյան կլինիկայում կյանքի 87-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Գալինա Վոլչեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով «Սովրեմեննիկ» թատրոնին։
Բոտկինի հիվանդանոց թոքերի բորբոքմամբ Վոլչեկին տեղափոխելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 24-ին։
Նախօրեին ԶԼՄ-ները գրել էին նրա վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Գալինա Վոլչեկը ծնվել է 1933թ․ դեկտեմբերի 19-ին՝ Մոսկվայում, հայտնի ռեժիսոր եւ կինոօպերատոր Բորիս Վոլչեկի եւ սցենարիստ Վերա Մայմինայի ընտանիքում։
1955թ․ նա ավարտել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիան։ Նա խաղացել է բազմաթիվ դերեր, այդ թվում «Դոն Քիշոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Լիր արքա», «Աշնանային մարաթոն», «Ումիկում» եւ այլ ֆիլմերում։
1972 թվականից Վոլչեկը «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, իսկ 1989-ից՝ գեղարվեստական ղեկավարը։