Վիկտորյան Բեքհեմը վարսավիրանոց չի գնում
Վերջերս հայտնի ոճաբան Քեն Փեյվսը հարցազրույցներից մեկում խոսել է իր հաճախորդի, ինչպես նաև շատ մտերիմ ընկերոջ՝ Վիկտորյա Բեքհեմի ոճի և սանրվածքի մասին: Փեյվսի խոսքով՝ Վիկտորյան ինքն է իր սանրվածքներով զբաղվում:
«Նա շատ հազվադեպ է ինձ այդ հարցով դիմում: Վիկին շատ լավ ճաշակ ունի և կարողանում է իր համար շատ ճիշտ սանրվածքներ ընտրել: Նա կարողանում է պրոֆեսիոնալ կերպով հարդարել իր մազերը: Դիզայները նշել է նաև, որ Վիկտորյան այդքան էլ շատ հագուստներ չունի, ուղղակի նա կարողանում է ճիշտ համադրություններ կատարել, որպեսզի անընդհատ չկրկնվի»: