Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները թողնում են ցանկանալ լավագույնը. Պեսկով
Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները թողնում են ցանկանալ լավագույնը: Հարաբերությունների վատթարացումը սադրել է վրացական կողմը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ներկայիս բանակցությունների տեսակը տեխնիկական բնույթ է կրում եւ արդյունքներ չի տալիս, եւ այդ պատճառով երկրի համար կարեւոր է Մոսկվայի հետ երկխոսություն վարելը «նորմանդյան ձեւաչափով»:
«Այդ ձեւաչափը եզակի է, եւ այն ձեւավորվել է Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման անհրաժեշտության տրամաբանությունից ելնելով: Այստեղ խոսքը Ռուսաստանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերությունների մասին է, որոնք այժմ, ցավոք, մեղմ ասած թողնում են ցանկանալ լավագույնը: Եվ այդ վատթարացումը սադրել են Վրաստանի նախորդ իշխանություններն իրենց ոչ բարեկամական քաղաքականությամբ եւ ագրեսիվ գործողություններով»,- ասել է Պեսկովը:
Ռուսաստանը եւ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, երկու երկրների միջեւ երկխոսությունն իրականացվել է Ժնեւյան խորհրդակցությունների եւ Կարասինի ու Աբաշիձեի միջեւ 2012թ․ Պրահայում անցկացված բանակցությունների միջոցով։ Երկու երկրների հարաբերություններին վերջ էր դրել վրացական կողմը այն բանից հետո, երբ Մոսկվան 2008-ի օգոստոսի 26-ին ճանաչել էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։