Հայ ռուսական հարաբերություններում զգուշավորություն ցուցաբերելու փուլը հաղթահարված է. Ռուբեն Ռուբինյան
Հայ ռուսական հարաբերություններում զգուշավորություն ցուցաբերելու փուլը հաղթահարված է: Այս մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նրա գնահատմամբ՝ զգուշավորության ցուցաբերման սկզբնական փուլը, որն առաջացել էր հայ-ռուսական հարաբերություններում թավշյա հեղափոխությունից հետո, ամբողջությամբ ավարտվել է: «Ինչպես գրել է իմ ռուս գործընկեր Կոնստանտին Կոսաչեւը, մենք կարող ենք հաստատել, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժել, այլ նաեւ հետագա զարգացում են ստացել»,- նշեց Ռուբինյանը: