Հայաստանը սպառազինության մատակարարման ավելի քան 80 համաձայնագիր ունի. Դավթյան
Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն առաջարկեց 2 օր սպասել Սու-30ՍՄ ռուսական կործանիչների մատակարարումների հետ կապված մեկնաբանությունների հարցում:
«Երկու օր սպասեք: Վարչապետն այդ հարցով հայտարարություն կկատարի»,- դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավթյանը:
Ի պատասխան այն հարցին, թե վերջին 1,5 տարում սպառազինության մատակարարումների նոր պայմանագրեր կնքվե՞լ են, Գլխավոր շտաբի պետը նշեց, որ սպառազինության մատակարարումների հետ կապված ավելի քան 80 համաձայնագիր կա: Կան նաեւ երկարաժամկետ պայմանագրեր: «Սխալ է անցյալի եւ ներկայիս իշխանությունների վրա բաժանումը»,- շեշտեց գեներալը՝ հավաստիացնելով, որ կոնկրետ կործանիչների մատակարարումների մասին պայմանագիրը կնքվել է իշխանափոխությունից հետո: «Պայմանագրերի հիմնական մասը կնքվել է իշխանափոխությունից հետո»,- հայտնեց Դավթյանը: