Օլգա Բուզովան և Դավիթ Մանուկյանը համատեղ թրեք են ներկայացրել (Տեսանյութ)
Հեռուստահաղորդավար և երգչուհի Օլգա Բուզովան ցանցում ներկայացրել է «Մանդարինկա» թրեքը, որը ձայնագրել է բլոգեր Դավիթ Մանուկյանի (Dava) հետ:
«Այս երգով մենք ուզում էինք հիշեցնել ձեզ, որ առջևում տոնական օրեր են, և այս բարի, զվարճալի ամանորյա երգով առավելագույնս բարձրացնել ձեր տրամադրությունը»,- գրել է Բուզովան Instagram-ում:
Կոմպոզիցիայում կատարողները երգում են ձմռան, տոնի, մանդարինների, և նրանց մասին, ում ցանկանում են իրենց հետ տանել Նոր տարի:
Հրապարակվելուց մի քանի ժամ անց թրեքը զբաղեցրել է երրորդ տեղը iTunes չարտում, ինչի մասին stories-ում պատմել է Օլգա Բուզովան:
«Մանդարինկա» երգը կարելի է լսել կամ ներբեռնել բոլոր թվային հարթակներում կամ տեսանյութը դիտել YouTube-ում: