3 մարդ մահացել է հյուրանոցի լողավազանում՝ խորհրդավոր պայմաններում (Լուսանկարներ)
Երեք բրիտանացիներ մահացել են Club La Costa World հյուրանոցում, Իսպանական հանրահայտ հանգստավայրում, հաղորդում է BBC News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ իննամյա աղջիկը որոշել է լողալ լողավազանում: Ջրի մեջ երեխայի մոտ խնդիրներ են առաջացել, և նրա 52-ամյա հայրը և 16-ամյա եղբայրը շտապել են օգնության:
Արդյունքում, բոլոր երեք զբոսաշրջիկները խեղդվել են խորհրդավոր պայմաններում: Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են օգնել բրիտանացիներին, բայց նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Հյուրանոցի ղեկավարությունը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ամուսնուն և երկու երեխաներին կորցրած կնոջը: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են: