32 ժամ ջուր չի լինելու Վայոց Ձորի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչեւ դեկտեմբերիի 27-ը ժամը 18։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղու, Անդրանիկի նրբանցքի, Մկոյան 3-5 շենքերի եւ Գետափ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: