Պուտինը Կարմիր հրապարակում սահադաշտ է դուրս եկել հոկեյ խաղալու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի խաղին՝ Կարմիր հրապարակում:
Ավանդական 11 համարի տակ հանդես եկող պետության ղեկավարի թիմում ընդգրկված են եղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և հայտնի հոկեյիստներ: Թիմի համազգեստը կարմիր էր:
Պաշտոնյաներն ու գործարարները, օրինակ, Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը, ձեռներեցներ Գենադի Տիմչենկոն, Ռոման Ռոտենբերգը և այլք, խաղում էին սպիտակ համազգեստով: