Արմավիրում բախվել են Mercedes-ները, վարորդներից մեկը եղել է խմած, նրան հաշվեհարդարից փրկել է գյուղապետը (Լուսանկարներ)
Արմավիրի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։45-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սեթրակ Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 61 PX 001 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել դեպի Երեւան ընթացող Պտղունք գյուղի բնակիչ՝ 30-ամյա Հակոբ Մկրտչյանի վարած Mercedes E320 մակնիշի 36 FZ 718 համարանիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է՝ Ս. Մանուկյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով խմած վարորդի Mercedes-ի անվահեծաններից երկուսը կոտրվել են, իսկ վարորդներին առաջինը օգնության են հասել Պտղունք գյուղի բնակիչները՝ Պտղունքի գյուղապետի գլխավորությամբ, եւ եթե պտղունքցիներն ու գյուղապետը չլինեին, որոշ մարդիկ հաշվեհարդար կտեսնեին խմած վարորդի հետ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։