Գերմանացիները կարծում են, որ Թրամփն ավելի շատ է սպառնում աշխարհին, քան Կիմ Չեն Ընը
Գերմանիայի քաղաքացիները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի շատ է սպառնում աշխարհին, քան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Այս մասին վկայում են ամերիկյան YouGov հետազոտական ընկերության հարցման տվյալները:
Հարցումը, որն անցկացվել է գերմանական DPA տեղեկատվական գործակալության պատվերով, ցույց է տվել, որ գերմանացիների 41%-ը Թրամփին համարում են ամենավտանգավոր համաշխարհային առաջնորդը երկրների հնգյակից՝ ԱՄՆ, Ռուսաստան, ՉԺՀ, ԿԺԴՀ, Իրան: Այդպիսով, 17 տոկոսը գլխավոր սպառնալիք է անվանել Կիմ Չեն Ընին, 8 տոկոսը՝ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ 7 տոկոսը՝ ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինփինին:
Անցած տարի անցկացված նմանատիպ հարցման համեմատ՝ պատկերը գրեթե նույնն է: Թրամփին անցած տարի գլխավոր սպառնալիք է անվանել 48 տոկոսը, Կիմ Չեն Ընին՝ 21 տոկոսը, Պուտինին՝ 15 տոկոսը:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 16-18-ը , մասնակցել է 2024 մարդ: