Մենք շարունակելու ենք սիրել և հարգել միմյանց.Մոնիկա Բելուչչի
Մի քանի օր է, ինչ Վենսանն ու Մոնիկան բաժանվել են: Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն լուր են տարածել այն մասին, որ Մոնիկան իր ամուսնուց բաժանվել է ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայիլովի հետ ունեցած սիրավեպի պատճառով: Մոնիկան հոգնել է այդ բամբասանքներից և որոշել է հարցազրույց տալ, որում մեկնաբանել է իր և ամուսնու ամուսնալուծության պատճառները:
«Մենք տարբեր կյանքով ենք ապրում, դրա համար էլ բաժանվեցինք, բայց միշտ կշարունակենք սիրել և հարգել միմյանց: Ճիշտ է, մեր ուղիները բաժանվեցին, բայց մենք շարունակելու ենք կապ պաշտպանել և լինել մտերիմ:
Վենսանը և ես տարբեր մարդիկ ենք: Նա չի ճանաչում իմ ընկերներին, ես էլ՝ նրա»,-ասել է իտալացի դերասանուհին Մոնիկան: