Գալկինն ու Պուգաչովան բազմաթիվ անգամներ քննարկել են երգչուհու մահը
Հումորիստ Մաքսիմ Գալկինը խոստովանել է, որ ինքն ուն 70-ամյա կինը՝ Ալլա Պուգաչովան, խոսել են նրա հնարավոր մահվան մասին։ Խոսքը երեխաների՝ յոթամյա երկվորյակներ Հարիի ու Լիզայի խնամքի մասին է։
«А поговорить?» շոուի հաղորդավարուհի Իրինա Շիխմանի հետ զրույցում Գալկինը պատմել է, որ Ալլա Բորիսովնան շատ լավ հասկանում է, որ իրեն երկար ժամանակ չի մնացել․ այդ պատճառով ձգտում է ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ «Հույս ունեմ՝ կհասցնեմ նրանց ինչ-որ բան սովորեցնել»,- սովորաբար ասում է Պրիմադոննան։
Մաքսիմը խոստովանում է, որ ձգտում է լուրջ վերաբերվել իր առողջությանը եւ արդեն ռիսկի տակ չի դնի կյանքը. շուտով Լիզան ու Հարին միայն հայր կունենան, որը հոգ կտանի նրանց մասին։
Գալկինը վստահեցնում է, որ հաճախ հենց ինքն է թոշակառուի վարքագիծ դրսեւորում, իսկ Ալլա Բորիսովնան ավելի շարժուն է։ Ավելին, Գալկինն՝ ի դեմս նրա, ծեր կնոջ չի տեսնում, թեեւ հնարավոր է, դա այն պատաճառով է, որ նրանք գրեթե ամբողջ ընթացքում միասին են, իսկ այդ դեպքում մտերիմների արտաքին փոփոխությունները չեն զգացվում։