Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի տարածքում այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեղական ժամանակով ժամը 10:49-ին երկրաշարժ է գրանցվել Գաջիգաբուլի շրջանի Գոբուստան կայարանից դեպի հարավ-արեւմուտք 36 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ, հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: