Ոճային. Դիանա Գրիգորյանի լուսանկարը Հանրապետության հրապարակից (Լուսանկարներ)
Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում՝ տոնածառի ֆոնին։ Դիանան երակար, վանդակավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Սցենարիստը նախապատվություն է տվել սեւ, երկարաճիտ կոշիկներին եւ գեղեցիկ աքսեսուարներ՝ վզնոցներ ընտրել։
Օրեր առաջ Դիանան ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Նա սպիտակ շապիկ էր կրում, ծաղկավոր կիսատաբատ։ Դիանան առանց շպարի էր, վարսերն արձակված էին։ Հաղորդավարուհին հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ամառային բարձր տրամադրությունս փոխանցում եմ Ձեզ՝ իմ շատ սիրելի հետևորդներ»։