ԱՄՆ-ը «կհաղթահարի» Հյուսիսային Կորեայի սուրբծննդյան նվերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը «կհաղթահարի» Հյուսիսային Կորեայի սուրբծննդյան նվերը: Նա հավելել է, որ հնարավոր է, որ դա «լավ նվեր» լինի:
«Մենք պարզել ենք, թե դա ինչ անակնկալ է, եւ մենք դա հաջողությամբ կհաղթահարենք: Հնարավոր է, որ դա լավ նվեր կլինի: Հնարավոր է, որ նա (Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը) ինձ գեղեցիկ ծաղկաման կուղարկի»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Փհենյանը Վաշինգտոնին վերջնաժամկետ է տվել մինչեւ տարեվերջ միջուկային բանակցությունները վերսկսելու համար: Փհենյանում նշել են, որ ԱՄՆ-ը պետք է սուրբծննդյան նվեր ընտրի: