Թրամփը հայտարարել է, որ Ցզինփինի հետ կստորագրի առեւտրային համաձայնագրի առաջին փուլը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինը կանցկացնեն ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային համաձայնագրի առաջին փուլի ստորագրման արարողությունը, հաղորդում է Reuters-ը:
«Այո, մենք ստորագրման արարողություն կանցկացնենք: Դա կլինի ավելի արագ ստորագրություն, քանի որ մենք ցանկանում ենք, որպեսզի դա տեղի ունենա: Գործարքն ավարտված է»,- ասել է նա:
Ակնկալվում է, որ առեւտրային համաձայնագրի առաջին փուլը կստորագրվի հունվարի սկզբին: