«Իսկ ես Ռուսաստան՝ տուն եմ ուզում գնալ». Պետրոսյանի երիտասարդ կինը դժգոհ է գերմանական խոհանոցից
Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ռոմանտիկ ճանապարհորդության են մեկնել Քյոլն. ըստ ամենայն՝ի նորապսակները որոշել են մեղրամիսն այնտեղ անցկացնել։
Տատյանան Instagram-ում կիսվում է ճանապարհորդության լուսանկարներով, բայց դժգոհում է, որ այնտեղ ուտելու ոչինչ չկա։ Այսինքն կա՝ գերմանական ուտելիք՝ նրբերշիկ, ռուլկա եւ մսային այլ ճաշատեսակներ, որոնք նրա համար չեն։
«Իմ բոլորն անհարմարություններն այստեղ կենտրոնացած են միայն համեղ ուտելիքի որոնման վրա։ Ոչ թե տապակած նրբերշիկ եւ ապխտած ուտելիքով ապուր, այլ շոգեխաշած մթերք... Այստեղ նման բան պարզապես չկա, նույնիսկ ամենաշքեղ ռեստորաններում»,- նշում է Բրուխունովան՝ ընդգծելով, որ ցանկանում է տուն՝ Մոսկվա վերադառնալ։
Ըստ ամենայնի՝ Պետրոսյանի նորաթուխ կինը դիետայի է հետեւում. չի ուտում ալյուրից պատրաստված կերակուր ու հաց...
Լուսանկարները՝ Instagram/bruhunova