Ջեկի Չանը հազիվ է փրկվել մահվանից փոխհրաձգության տեսարանի նկարահանման ընթացքում
Չինացի դերասան Ջեկի Չանը հազիվ է փրկվել մահվանից փոխհրաձգության տեսարանի նկարահանման ժամանակ, հայտնում է The Straits Times պարբերականը։
Դերասանը պատմել է, որ «Ավանգարդ» ֆիլմի նկարահանման հրապարակում կարող էր մահանալ։ Նա մնացել է ծովում ու չի կարողացել դուրս գալ։ Չանը պնդում է, որ խուճապի չի մատնվել, բայց վախեցել է, եւ մարմինը դողացել է։ Դերասանին օգնության են հասել կոլեգաները, որոնք նրան հանել են ջրից։
Դերասանի խոսքով՝ միջադեպը վախեցրել է ամբողջ նկարահանող խմբին։ Ժապավենի ռեժիսոր Սթենլի Թոնգան անհանգստացել է, բայց դերասանը պատասխանել է, որ իի հետ ամեն ինչ կարգին է, եւ կարելի է շարունակել նկարահանումները։
Աղբյուրը՝ Lenta.ru
Լուսանկարները՝ Imagine China/REX/Shutterstock, AFP