Մեր տան «իսկական տղամարդը» իմ կինն է. Գարիկ Մարտիրոսյան
Ռուսական կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ շոումեն Գարիկը պատմել է իր ընտանիքի, երեխաների մասին: Նա ասել է, որ իր երեխաները բնավորությամբ շատ տարբեր են: Տղան շատ աշխույժ և ակտիվ երեխա է, իսկ աղջիկը համեստ է և անմիջապես ընդունում է այն, ինչ ասում են ծնողները:
Հարցազրույցին մասնակցել է նաև Գարիկի կինը, ով մի փոքրիկ բացահայտում է կատարել՝ ասելով, որ Գարիկը երեխաների դաստիարակության հարցում այդքան էլ խիստ չէ: Նա երեխաների նկատմամբ մեղմ և քնքուշ վերաբերմունք է ցուցաբերում:
Գարիկի կնոջ՝ Ժաննայի խոսքով՝ ինքն ավելի խիստ է երեխաների նկատմամբ, քան ամուսինը: Գարիկն ասել է նաև, որ իրենք երազում են առանձնատուն ունենալու մասին: Գարիկը կատակելով՝ ասել է նաև, որ իրենց տան «իսկական տղամարդը» իր կինն է, քանի որ նա որդի է ծնել, շուտով ծառ է տնկելու, իսկ հետո տուն է կառուցելու: